Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծովի սրտում»

«Ծովի սրտում»
30.11.2015 | 21:32

«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի oսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդի «Ծովի սրտում» ֆիլմը (ռուսերեն): Արկածային մարտաֆիլմը նկարահանել է Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» հանրահայտ վեպի հիման վրա: 1820 թվականի ձմռանը ամերիկյան «Էսեքս» կետորս նավի վրա հարձակվում է խորհրդավոր և անհավանական ուժեղ հսկա մի կետ, որը համակված է մարդկային վերժխնդրությամբ: Իրական ծովային աղետը ոգեշնչել է Հերման Մելվիլին ստեղծել Մոբի Դիկին:

«Մոբի Դիկը» իր հրապարակման պահից մինչև Մելվիլի մահը ենթարկվել է խիստ քննադատության: Այն արժանացել է ուշադրության միայն Առաջին համաշխարհայինից հետո, իր ստեղծումից մեկ դար անց: Թե ինչ կասի ֆիլմը հայ հանդիսատեսին, պարզ կլինի առաջիկայում:
«Ծովի սրտում» ֆիլմի տոմսերն արդեն վաճառքում են, հասանելի են նաև առցանց՝www.moscowcinema.com և www.cult.am կայքերում:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ